Կշեռք. Օրը կապված կլինի բազմաթիվ նվաճումների հետ, ձեր հաջողությունները կարևոր են ոչ միայն ձեզ համար, շրջապատը նույնպես անտարբեր չէ դրանց հանդեպ: Օրվա երկրորդ կեսը հիանալի ժամանակահատված է երեկույթների համար, որոնց կարելի է հրավիրել ձեզ համար իրոք համակրելի բոլոր մարդկանց:
Օրը հարմար է ուղևորությունների և դրանց նախապատրաստվելու համար, կարելի է ավիատոմսեր գնել, հստակեցնել երթուղիները: Այսօր դուք լավ եք զգում մարդկանց, չեք սխալվում ձեր գնահատականներում, այդ իսկ պատճառով էլ այսօր սկսած ծանոթությունները կզարգանան ներդաշնակ:
Կարիճ. Մի կողմից` օրը վատը չէ, մյուս կողմից էլ` այն ոչնչով աչքի չի ընկնում: Ձեզ կհաջողվի կարգավորել գործերը, ավարտին հասցնել նախկինում սկսածները: Կենտրոնանալով պրակտիկ գործունեության վրա, դուք անպայման կստանաք այն արդյունքների, որոնց ձգտում էիք, և այստեղ բանը ոչ թե բախտը բերելու կամ հաջողակ լինելու մեջ է, այլ` ձեր հետևողականության ու համառության:
Աղեղնավոր. Հաջող օր է, դուք գերազանց հարթում եք ամեն մի բարդություն, վերջապես հնարավոր է դառնում կիրառություն գտնել ձեր գիտելիքներին: Հնարավոր են հետաքրքիր ծանոթությունները. Այդ թվում և` հեռվից եկած մարդկանց հետ: Չի բացառվում արտասահմանցու հետ սիրավեպի սկիզբ:
Այսօր արժե անձնական հարաբերություններում նախաձեռնություն դրսևորել, համոզված եղեք` այն բարեհաճ կընդունվի: Օրը հարմար է ուսման և դասավանդման համար, դուք հիանալի խորհուրդներ եք տալիս, որոնց շրջապատը հաճույքով հետևում է: Այսօր կարելի է նաև փաստաթղթերի ձևակերպմամբ զբաղվել:
Այծեղջյուր. Եթե ցանկանում եք որևէ բան փոխել ձեր կյանքում, ապա անհապաղ գործի անցեք` օրը չափազանց հարմար է դրա համար: Կարելի է մի ինչ-որ փոքր բանից սկսել, կարելի է և ավելի զգալի բանի ետևից գնալ, միևնույն է` աստղերն այսօր ձեր կողմն են: Մի շտապեք կիսվել ձեր պլաններով` անցանկալի խորհուրդները կարող են ձեզ շեղել ուղուց;
Բարենպաստ օր է գնումների համար` փողը ուք մտածված եք ծախսում, իսկ իրեր ձեռք եք բերում միայն ըստ անհրաժեշտության: Հնարավոր է հին պարտքերի վերադարձ, արժեքավոր նվերների ստացում, այդ թվում և` այնպիսի մարդկանցից, ում դուք վաղուց չէիք տեսել:
Ջրհոս. Ինչ էլ որ տեղի ունենա օրվա առաջին կեսին, դուք պետք է հանգստություն պահպանեք: Օրն այնքան բարդը չէ, որքան ձեզ թվում է, տեղեկությունը, որ ուք կստանաք օրվա երկրորդ կեսին, շատ բան կհստակեցնի: Հնարավոր է հանդիպում մի մարդու հետ, ով ժամաանկին եզ համար շատ թանկ էր:
Օրը հարմար է փոքր ուղևորությունների, զբոսանքների, էքսկուրսիաների համար: Եթե ուղևորվում եք հետավոր ճանապարհորդության, ապա պատրաստվեք դրան առանց շտապողականության` վտանգ կա, որ ինչ-որ բան կարող եք մոռանալ: Երեկոն հարմար է ավագ ազգականների հետ շփումների, ընտանեկան միջոցառումների համար:
Ձկներ. Բարենպաստ օր է շփումների համար: Այն բավական հարմար է հրապարակային ելույթների, ինչպես նաև աշխարհիկ միջոցառումների այցելելու համար: Ձեզ հաջողվում է ձեր հանդեպ ուշադրություն հրավիրել, գտնել նոր երկրպագուներ: Հմուտ և ճիշտ ժամանակին արված գործողությունների շնորհիվ դուք կարողանում եք իրակացնել ձեր ամենապատվախնդիր պլաններ:
Օրվա երկրորդ կեսը այն ժամանակահատվածն է, երբ ձեր նախազգացումը հատկապես շատ սուր է: Ձեր գլխում հիանալի գաղափարներ են ծնվում, վաղեմի խնդիրների լուծման օրիգինալ ձևեր են գտնվում: