Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հայաստանի տնտեսական կյանք» արտահայտությունը չափազանցությունների շարքից է, գրեթե՝ ծիծաղելի։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը` խոսելով կառավարության սահմանած՝ Նոր տարվա հանգստյան 11 օրերի մասին: Նրա խոսքով` հայաստանցիների «հայտնի տերերն» ինչպես կարող էին, արդեն չեզոքացրել կամ փչացրել են Հայաստանի տնտեսությունը՝ «Ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ» ծանոթ ասացվածքի պես։
«Երբ լսում եմ «տնտեսական կյանք» արտահայտությունը, երևակվում է մատների վրա հաշվվող մի քանի հանրածանոթ դեմք, իսկ սրանց օբյեկտներն աշխատում էին: Նրանք չաշխատելու շռայլության չէին գնա։ Այնուամենայնիվ, լարված, կորստաշատ ու դառը 2013 թվականից հետո ամանորյա այս դադարի մեջ կարելի էր խաղաղվել, ինքնախոհությամբ մաքրվել, անմակարդակ քաղաքական իրականությունից ու նրա կրկնվող, տհաճ ու տաղտկալի «հերոսներից» մի կարճ ժամանակով բաժանվել»,- ասաց Լիլիթ Գալստյանը: