Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Նիկոլ Փաշինյանը իր ողջ թիմով սպասարկում են Ադրբեջանի և Թուրքիայի շահը, վաղուց արդեն ՀՀ օրակարգը ձևավորվում է դրսից: Այս մասին yerevan.today-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը: «Այսօր մեր քաղաքական դիսկուրսի խմբագրում է տեղի ունենում, մենք շուտով կանգնելու ենք պետականության կորստի վտանգի առջև: Եթե ձեզ թվում է, որ ԱԽ քարտուղարի ասածը կամ Հովիկ Աղազարյանի մտքերը պատահականություն են, դա այդպես չէ, նրանք կոնկրետ ծրագիր են իրականացնում: Ես պետք է հիասթափեցնեմ մեր հայրենակիցներին, որ նույնիսկ ճանապարհների ապաշրջափակման դեպքում մենք լավ չենք ապրելու, առևտուր չի լինելու, Թուրքիան Հայաստանում անելու է այն, ինչ արեց Վրաստանում, Ուկրաինայում՝ ներխուժելով շուկա: Եվ սա այս իշխանության հանձնառությունն է»: Նա անդրադարձավ նաև արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությանը, Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, ինչպես նաև մի շարք այլ հարցերի:
Մանրամասները՝ տեսանյութում: