Փոխարժեքներ
06 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.58 |
EUR | ⚊ | € 425.79 |
RUB | ⚊ | ₽ 4.4272 |
GBP | ⚊ | £ 507.86 |
GEL | ⚊ | ₾ 141.83 |
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․
«Խոզաբուծությամբ զբաղվողներն ահազանգում են ոլորտում տիրող բարձիթողի վիճակի, մսի իրացման խնդիրների մասին։
Վերջին տարիներին ՀՀ են ներմուծվում մեծ քանակությամբ ընտանի տեսակների կենդանի խոզեր, որոնց միսը իրացվում է տեղական շուկաներում, հիմնականում՝ սուպերմարկետներում։
Այս ամենի հետևանքով տուժում են մեր ֆերմերները, որոնք ստիպված են լինում ինքնարժեքից ցածր գնով վաճառել խոզի միսը։
Առանց այդ էլ, խոզերի կերը ամսեամիս թանկանում է․ օգոստոսին՝ 1000 դրամով, վերջին ամիսներին՝ 500-600 դրամով։
Նման ճգնաժամային իրավիճակների համար պատկան մարմինները պետք է առաջարկեն լուծումներ՝ օգնելով ֆերմերներին։
Քայլեր չձեռնարկելու պարագայում խոզերի մեծաքանակ ներկրումը ոչ միայն վնաս կպատճառի ֆերմերներին, այլև կհանգեցնի Հանրապետությունում խոզի արտադրության ծավալների կրճատման, ինչն էլ, պարենային անվտանգության խնդիր է»։