Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նախագահական ընտրություններում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելը կապում է նաև նրա` գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ վերջրես կայացած հանդիպմամբ, ներքին պայմանավորվածություններով. գրում է «Առավոտը»:
«Անշուշտ, կապ ուներ, ընդդիմադիր լինելն առաքելություն է, և դժվար է օգտվել իշխանության լծակներից, հովանավորչությունից, բիզնեսով զբաղվել և լինել ընդդիմադիր: Սրանք իրար հակացուցված մոտեցումներ են: Երբեք էլ չեմ սպասել, որ լուրջ, խոշոր բիզնեսմենը կարղ է լինել նաև ընդդիմադիր»,- ասել է պատգամավորը:
Նրա կարծիքով` ԲՀԿ-ի` ընդդիմադիր խաղալը խեղաթյուրեց ընդդիմադիր դաշտը: «Արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Այս պահին չկա ընդդիմադիր այնպիսի թեկնածու, որը կկարողանա համախմբել ընդդիմադիր դաշտը, համենայն դեպս` այս ընթացքում այդ ուղղությամբ ոչ մի լուրջ բան չի կատարվել»:
Թերթի հարցին` իսկ կա՞ ընդդիմադիր թեկնածու, որը ընտրություններում կարող է գործող նախագահին լուրջ մրցակից լինել, Արզումանյանը պատասխանել է. «Եթե խոսք գնար ազատ, արդար, թափանցիկ, եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրությունների մասին, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ռեալ այլընտրանք կլիներ, որովհետև հասարակ քաղաքացին այս վիճակում չի կարող քվեարկել իշխանության օգտին, որը կեղեքում է նրան ամեն օր»: