|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
Գրպանահատությունը կարելի է դիտարկել որպես պրոֆեսիոնալ հանցավորության դասական օրինակ. Լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին ասաց ՀՀ Ոստիկանության շտաբի տեսչական վարչության պետ և հետաքննության բաժնի պետ Հակոբ Պետրոսյանը:
Նա մասնավորապես նշեց, որ այս հանցատեսակով զբաղվողներն այն կատարում են որպես արհեստ:
Բաժնի պետի պնդմամբ` ՀՀ-ում գրպանահատության դեպքերի բացահայտման տոկոսը բարձր է, այն կազմում է շուրջ 45 տոկոս:
«Որոշակի առումներով բարձր է գրպանահատության լատենտայնությունը, քաղաքացիների կողմից իրավապահ մարմիններին չդիմելու դեպքերի քանակը, դա ինքնին իր հերթին հնարավորություն է տալիս գրպանահատներին մնալ անպատիժ ու շարունակել զբաղվել դրանով»,- մանրամասնեց Պետրոսյանը:
Ինչ վերաբերում է գրպանահատների հիմնական աշխատավայրի մասին, ապա ոստիկանության շտաբի տեսչական վարչության պետւի հավաստիացմամբ` գրպանահատներն «աշխատում են» հիմնականում հանրային վայրերում և հասարակական տրանսպորտում:
«Կատարման վայր հիմնականում հանդիսանում են հասարարական տրանսպորտը, հասարակական վայրերը՝ օրվա ծանրաբեռնված ժամերին: Քաղաքացիների կողմից պետք է առավել ուշադրություն դարձվի իրենց գույքին, պետք է արձագանքել ու անպատասխան չթողնել նմանատիպ դեպքերը»,- եզրափակեց նա: