|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, անդրադառնալով կառավարության կողմից 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու կամ հակառակ դեպքում` հրաժարական տալու մասին Սերժ Սարգսյանի հանձնարարականին, ասել էր, թե դա քաղաքական հորդոր էր: Այս հայտարարության մասին Ս. Սարգսյանի վերաբերմունքը «Ժողովուրդ»-ը ճշտել է նրա մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանից: Նա, թերթի հարցմանն ի պատասխան, ասել է, որ դեկտեմբերի 13-ին՝ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ, Սարգսյանն անդրադարձել է այդ հարցին` բացատրելով նաեւ, թե երբ եւ ինչպես են դիտարկվելու դրված նպատակների ու ձեռք բերված արդյունքների միջեւ հնարավոր շեղումները: «Կարծում եմ` այս հարցին Սերժ Սարգսյանը կրկին կանդրադառնա իր կողմից նախանշված ժամկետներում` համապատասխան վերլուծությունների քննարկումից հետո»,-ասել է նա: