Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Ժառանգութնուն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը մտադիր է Երևան վերադառնալուց հետո բողոք-դիմում ներկայացնել ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերության դեմ: Այդ կապակցությամբ նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Չեմ կարող չգրել: Դեկտեմբերի 8-ին Երևան- Մոսկվա Աերոֆլոտի թռիչք SU1861 ինքնաթիռի անձնակազմը վայրէջք կատարելիս միացրեց ավտոմատ ձայնագրությունը, որի բովանդակությունը ծանոթ է յուրաքանչուրի, ով երբևէ ինքնաթիռով ճամփորդել է Ռուսաստան. ուղեւորները, որոնք ՌԴ կամ Բելառուսի քաղաքացիներ չեն, ժամանելով օդանավակայան, պետք է ներկայացնեն լրացված միգրացիոն քարտը:
Այն, որ զգուշացնում են, շատ նորմալ է` ՌԴ-ի միգրացիոն քաղաքականություն է և այդպես էլ պետք է լինի: Հարցն այն է, թե ինչ լեզվով է հնչում ձայնագրությունը: Շատերդ երևի կռահեցիք` անգլերեն ու ռուսերեն: Բայց դրանք ախր 2-րդ և 3-րդ լեզուներ պետք է լինեն: Առաջինն ըստ տրամաբանության պետք էր որ հայերենը լիներ, բայց ավաղ, ադրբեջաներեն էր...
Ցավալին էլ այն չէր, որ ներողություն չխնդրեցին այլ այն, որ հայերենն այդպես էլ չդրեցին: Կամ չունեին, կամ էլ համարեցին, թե, ինչ մի մեծ բան է եղել, որ: Բայց այդ դեպքում, ինչու ունեն ադրբեջաներեն, իսկ հայերեն՝ ոչ: Կամ պատկերացնում եք ինչ տեղի կունենար հաջորդ օրը, եթե ադրբեջան(ից) ժամանող ինքնաթիռում տեղի ունենար տրամագծորեն հակառակը՝ աններողություն ու անուղղում միացվեր հայերեն ձայնագրությունը. է՛լ հատուկ լուրերի թողարկում, որ ադրբեջանական ԱԳՆ-ն նոտա է հղել, էլ դեսպանին կանչել ու Աերոֆոլոտի պորտը տեղը դնել: Այստեղ են ասել. մի անգամ փորձեք արժանապատվություն դրսևորել, եթե ունեք իհարկե... վստահ եմ, որ կապրեք հպարտ երկրի քաղաքացի լինելու հաճույքը ու երևի թե կրկին փորձեք...»: