Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աշոտյա'ն, եկել ես, էս խառը օրերին ուզում ես Դաշնակցությունից գլուխ հանես, որ ի՞նչ անես: Երևի կրթության ու գիտության գործերն էլ ես այսպես անում, հա՞, որ մեր ԿԳ խիարը թարս է բուսնում: Ախր, դու պիտի իմանայիր, որ Դաշնակցությունը երբեք քո խելքի բանը չի եղել: Հիմա եկել ես Դաշնակցության քայլերն ես կետ առ կետ դնում-վերցնում, որ ի՞նչ անես: Ֆեյսբուքումդ բոցել ես, թե ՀՅԴ-ն եկել, ուզում է Րաֆֆու ալիքի վրա բարձրանալ: Բա մինստրի կերպարիդ հարի՞ր է բամբասանքը, որ այսպես բամբասում ես:
Մոռացել ե՞ս, որ Գյուլի գալ-գնալուց հետո մկան ծակին տասը թուման էիք տալիս, որ փրկվեք, ու Դաշնակցությունը փրկեց ձեզ այդ խայտառակությունից: Թե՞ այն օրերի ալիքն էր սրանից պակաս: Այտա', հիշողությանդ հետ վայթե մի բան էլել ա… Թե՞ խանդում ես, որ Դաշնակցությունը հայտարարել է ժողովրդի հետ լինելու մասին: Ախր, այդպես միշտ է եղել, պարո'ն մինիստր: Պարզապես դու չես իմացել: Դու որ միշտ սարքովի մեծամասնության հետ ես եղել, քեզ թվացել է, թե դու ժողովրդի հետ ես: Սխալդ այդտեղից է գալիս:
Սխալդ նաև Սևանի ափին ՀՀԿ ջահելների հետ տրջկի տալու օրերից է գալիս… Աչքերդ բացել՝ ֆիրմեննի Puma տռուսիկ ես տեսել, դու որտեղի՞ց պիտի իմանայիր, թե ժողովրդական պանթալնն ինչ է:
Բա որ այսքան ուժեղ քաղաքական մեկնաբան ես, ՀՀԿ-ի գործերը մեկնաբանիր, էլի՞: Էդ ո՞նց եղավ, որ 60 էլ չխփեցիք: 58, էն էլ՝ գրելով, ջնջելով, լցոնելով, Րաֆֆու դիտորդին հրելով… Երանի գայիր հանձնաժողով ու տեսնեիր ձերոնց դեմքի արտահայտությունը, երբ քվեատուփից հինգ հատ «Րաֆֆի», մի հատ «Սերժ» էր դուրս գալիս: Գայիր, տեսնեիր, թե ով պիտի Դաշնակցությունից առավել ջանք թափի, որ ժողովրդի վստահությանն արժանանա: Սևացել էին ձերոնք, պարո'ն մինիստր, տակներն էին լցոնել արդեն: Ախր իրենք էին այդ մարդկանց ոտքերն ընկած ընտրության բերել: Ու տեսա՞ր` ինչ արին «այդ անաղուհաց քրդի» …
Բալա'մ, բարդ բան է ժողովուրդը: Ժողովուրդն ամեն մեկին իրեն առաջնորդ չի ընդունում, որ գաս ու ասես՝ իմ հետևի՛ի՛ից… Սա պիոներական ճամբար չէ, պարո'ն մինիստր, ու ոչ էլ վիրտուալ տարածք: Դու քո գործին կաց, պորտֆելիդ հետևի: Այլապես ՀՀԿ-ում բարոյականության խնդիրը տակավին առաջին պլանում է: Իսկ մեր երկրում, գաղտնիք չէ, ամենաառաջինը ԿԳ ոլորտը պետք է բարոյական լինի, որ կառավարության մեջ 100 տոկոս ներկայություն ունեցող քաղաքական ուժի թեկնածուն գոնե 60 տոկոս կարողանա խփել:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ