Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ժողովուրդը շատ լայն հասկացություն է: ԱԺ-ի շենքի մոտ ժողովրդի շահագրգիռ մի մասն է միայն, և այդ բողոքող ժողովրդի պատասխանը ոչ թե մենք պետք է տանք, այլ հենց քաղաքական ընդդիմությունը, որ մոլորեցրել են նրանց ու բերել. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ ղեկավար Գալուստ Սահակյանը` պատասխանելով հարցին, թե դուրս կգա՞ փողոցում պարտադիր կուտակայինի դեմ պայքարող քաղաքացիների հետ հանդիպման` հետևելով ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանի կոչին:
«Թող այդ քաղաքական ուժերը դուրս գան ու պատասխանեն բողոքող քաղաքացիներին, իսկ ես կպատասխանեմ այն հարյուր հազարավորներին, որոնք նեցուկ են կանգնում մեզ: Ես պատրաստ եմ ուրբաթ օրը ընդունել նաև հավաքված մարդկանց ներկայացուցիչներին»,- ասաց պատգամավորը:
Դիտարկմանը` ստացվում է, որ քաղաքացիները բողոքում են` ոչ թե սեփական շարժառիթներից ելնելով, այլ ընդդիմադիր խմբակցություններն են նրանց բողոքը կազմակերպել, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ քաղաքական ուժերը անգամ չեն էլ կարողանում մարդիկ բերել, իսկ այդ բողոքող զանգվածին բերում են քաղաքացիական տարբեր նախաձեռնություններ, որոնք կարողանում են հավաքել 500, 1000 կամ 1500 մարդ: Ընդ որում, պատգամավորի խոսքով, քաղաքական ուժերը նպաստեցին, որ, ինչպես իրենց մեծ մասը չէին կարդացել օրենքը և, բացի Արծվիկ Մինասյանից, գնում էին ոչ մասնագիտական քննարկման, նույնպես հավաքված բողոքող մարդկանց մեկնություններն այնպիսին են, որ երևում է` խնդրին տեղյակ չեն:
«Այսօր էլ պարտադիր մասնահանումներ անելը աշխատավարձից` թոշակի համար, ամբողջ աշխարհում է պարտադիր»,- ասաց Գալուստ Սահակյանը: