Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր ոչ մի կերպ չէր կարողանում գնալ Հյուսիսային պողոտա, որտեղ ոստիկանները փակել էին «Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանի ճանապարհը:
Նախ` Աբովյան փողոցում Փոստանջյանի առջեւ պատ կազմեցին ոստիկանները, որոնք շուրջ 30 րոպե ճշտում էին, թե արդյոք «վերեւներից» թույլ կտան Փոստանջյանի տեղաշարժը: Այդ ընթացքում Փոստանջյանը փորձեց միանալ ոստիկանապետի հետ, սակայն նրան պատասխանեցին, որ ոստիկանության մամլո պատասխանատուն միայն կարող է հարցին պատասխան տալ:
Ոստիկանության մամլո պատասխանատու Արմեն Մալխասյանն էլ խոստացավ ճշտել, թե ինչո՞ւ են Փոստանջյանի ազատ տեղաշարժին խոչընդոտում` հավելելով, որ իրենց կայքէջում դրված են բոլոր պարզաբանումները:
20-30 րոպե անց Փոստանջյանի հետ կապվեց ՀՀ գլխավոր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, որ պատասխանեց, թե` «ինձ 2 րոպե տվեք, ճշտեմ»:
30 րոպե հետո Փոստանջյանի հետ կապվեց ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի հետ, որից հետո միայն ոստիկանները թույլատրեցին Փոստանջյանին տեղաշարժվել դեպի Հյուսիսային պողոտա, բնականաբար, Փոստանջյանի անվտանգության համար էլ ուղեկցելով վերջինիս:
Ի դեպ, այդ ընթացքում ոստիկաններն անցորդների համար բացում էին ճանապարհը, որը նկատելով Զարուհի Փոստանջյանը նշեց.«Պատճառն աչքիս մեր ձեռքի դրոշն է»: