Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ես չեմ ասել, որ Մաքսային միությանն անդամակցության շրջանակներում որոշ ապրանքների գնաճ է սպասվում, ես ասել եմ, որ գնաճ լինելու է հինգ տոկոսի չափով, ինչը հիմա էլ կա Հայաստանում: Իսկ ՀՀ նախագահն ասել է, որ բացառվում է գնաճի արտառոց բարձրացումը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են հակասություններ նկատվում էկոնոմիկայի նախարարի ու ՀՀ նախագահի՝ գնաճի վերաբերյալ հայտարարություններում:
Նախարարը նշեց, որ չկա այնպիսի տեղեկատվություն, թե որևէ ապրանք արդեն թանկացել է, իսկ ներկայումս ընթանում են ակտիվ քննարկումներ` բոլոր գործարարների մասնակցությամբ, և ՄՄ ճանապարհային քարտեզի շրջանակներում ապրանքների մաքսատուրքերի վերաբերյալ ցուցակը կներկայացվի մեկ-երկու ամիս հետո:
Խոսելով կուտակային կենսաթոշակային ռեֆորմի վերաբերյալ ՀՀ նախագահի դիտարկումների մասին` Վահրամ Ավանեսյանը նշեց, որ ՀՀ նախագահի դիտարկումները հստակ էին: «Իհարկե, ես չգիտեմ, որ այդ ռեֆորմին քաղաքացիների 80 տոկոսը դեմ է, կարող է նման արձագանք լինել անգամ 100 տոկոսի կողմից, բայց բնական եմ համարում, որ դժգոհություններ կան որևէ բարեփոխումից, մանավանդ` կուտակային ռեֆորմից, որովհետև այն առաջարկում է այսօրվա սպառման փոխարեն սպառում ապագայում»,- ասաց նախարարը: