կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-27 15:05
Քաղաքական

Վատ է, որ երիտասարդները կուտակային նոր օրենքին չեն հավատում. ՀՀԿ-ական պատգամավոր

Վատ է, որ երիտասարդները կուտակային նոր օրենքին չեն հավատում. ՀՀԿ-ական պատգամավոր

Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, պատասխանելով Yerkir.am-ի հարցին, թե ի՞նչ խղճով է քվեարկել կուտակային նոր օրենքի ընդունման օգտին, պատասխանեց. «Հավատով եմ քվեարկել, որ դա իրականում պետք է ծառայի սերունդների համերաշխությանը, որ տարիներ հետո թոշակառուն պետք է արժանավայել թոշակ ստանա»:


Նա նշեց, որ այդպես հավատով էլ քվեարկել է տարիներ առաջ նոր ներմուծվող ԱՊՊԱ-ի մասին օրենքի օգտին,  որին այդ ժամանակ նույնպես մարդիկ չէին հավատում:


Հարցին` ինչո՞ւ կուտակային նոր օրենքն ընդունվեց ԱԺ-ում համատարած խախտումներով, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Չեմ գտնում, որ խախտումներ ենք արել, մենք կանոնակարգ օրենք չենք խախտել»:


«Ամեն դեպքում գոնե ինչ-որ բան բարեփոխվեց, լավացվեց, եկեք` հավատանք այդ լավին, հավատանք, որ լավ է լինելու: Վատ է, որ երիտասարդներն այդ օրենքին չեն հավատում»,- ասաց պատգամավորը: