կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-15 18:20
Հասարակություն

Հերթական ապատեղեկատվությունը

Հերթական ապատեղեկատվությունը

1in.am-ի հերթական ապատեղեկատվությունը` «Ինչու է սոցապնախարարը բարկացել ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի պատգամավորների վրա» վերնագրով:

 

Իբր նախարարության աղբյուրների հաղորդմամբ` նախարար Արտեմ Ասատրյանին բարկացրել են կուտակային կենսաթոշակային համակարգի, գործազրկության նպաստների վերացմանն ու ընդհանրապես ոլորտում տեղի ունեցած խախտումներին ուղղված` ՀՅԴ եւ ԲՀԿ խմբակցությունների քննադատությունները:

 

Ուշագրավ է, որ կայքի այս անհեթեթությանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն արձագանքում է «քոմենթ»-ով, անգամ անհրաժեշտ չի համարում պաշտոնական հերքում ուղարկել` հերթական ապատեղեկատվությունը հերքելու համար: «Ինչու է սոցապնախարարը բարկացել ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի պատգամավորների վրա» նյութի բովանդակությունն ապատեղեկատվություն է, բերված «փաստերը» չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հասմիկ Խաչատրյանը: