կարևոր
2977 դիտում, 10 ամիս առաջ - 2023-07-29 10:40
Հասարակություն

Ադրբեջանը տարածել է հերթական ապատեղեկատվությունը

Ադրբեջանը տարածել է հերթական ապատեղեկատվությունը

Ադրբեջանի ՊՆ-ն հուլիսի 28-ին տարածել է հերթական ստահոդ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ համապատասխան ստորաբաժանումները հուլիսի 24-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում ճնշել են Արցախի օդային տարածքով թռիչքներ իրականացնող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգերը, ինչի հետևանքով  ստեղծվում է լուրջ սպառնալիք թռիչքների անվտանգության համար:

Ադրբեջանի ՊՆ իրականության հետ որևէ աղերս  չունեցող հայտարարությունը,  ըստ երևույթին, նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը շեղել Լաչինի միջանցքի ապօրինի  շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետից։ 

Ավելորդ չէ կրկին հիշեցնել, որ 2020 թ. պատերազմական գործողությունների ողջ ընթացքում  և դրանից հետո  հենց ադրբեջանական կողմն է հետևողականորեն թիրախավորել Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքները` արգելափակելով Լաչինի միջանցքը,  խափանելով գազի և էլեկտրականության մատակարարման հոսքագծերը և ճնշելով համացանցի ու բջջային կապի հասանելիությունը։

ԱՀ ՊՆ