Թուրքիայի Քայասույու գյուղում 4 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել: Haberler.com-ը հաղորդում է, որ այն գրանցել են Բողազիչի համալսարանի Քանդիլլի աստղադիտարանն ու երկրաշարժերի հետազոտման ինստիտուտը: Առավոտյան ժամը 08.39-ին 5.4 խորության վրա տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև շրջակա գյուղերում: Զոհեր եւ ավերածություններ չկան: