կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-07 07:45
Քաղաքական

ATV-ն՝ վարչապետի վերահսկողության տակ

ATV-ն՝ վարչապետի վերահսկողության տակ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը փորձում է իր տիրապետությունը հաստատել նաեւ չորրորդ իշխանությունում. պաշտոնավարման առաջին իսկ օրերից նա ձեռնամուխ եղավ տարատեսակ լրատվական կայքեր բացելուն կամ թերթեր ֆինանսավորելուն: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ այդ ամենը բավարար չէ կառավարության արձանագրած ձախողումները կոծկելու եւ սեփական PR-ն անելու համար: Եվ հիմա, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների, վարչապետի վերահսկողության տակ է անցել «ATV» հեռուստաընկերությունը:

 

Թերթի տեղեկություններով՝ վերջերս Տ. Սարգսյանը Սերժ Սարգսյանին դժգոհել է, թե ԲՀԿ-ն, Գ. Ծառուկյանն ու նրա խնամի Հովիկ Աբրահամյանը «Կենտրոն» հ/ը-ով իրեն լրատվական «տեռորի են ենթարկում», իսկ իշխանական լրատվամիջոցները «պատշաճ» ձեւով չեն հակազդում: Իր ունեցած ռեսուրսներն էլ  բավարար չեն արդյունավետ հակաքարոզչության համար: Եվ ահա Ս. Սարգսյանը փորձել է լուծել այդ հարցը: Որոշվել է «ATV»-ն հանձնել վարչապետի կառավարմանը, որպեսզի նրա թիմը զբաղվի Տ. Սարգսյանի PR-ով:

 

Շարունակությունը կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: