|
Փոխարժեքներ
02 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Что? Где? Когда? խաղի հայկական հեռուստատարբերակի վարող, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանի՝ «Կառավարության երեք անդամներով նստել եք, հայերեն մտածում, ռուսերենով «Ինչ, որտեղ, երբ» եք խաղում, որ ի՞նչ անեք» գրառմանը, հեգնանքով նկատել է. «Դաշնակցությունից պատվեր եմ ստացել, հաջորդ սեզոնը գերմաներենով եմ անելու»:
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Լիլիթ Գալստյանը միշտ եղել է անաղարտ հայերենի ջատագովներից և Что? Где? Когда? խաղը ռուսերեն լեզվով հեռարձակելուն վերաբերող`քննադատությունների շարքը նրա անձնական նախաձեռնությունն է, և չենք կարծում, որ ՀՅԴ-ն այնքան պարապ է, որ որոշել է քննարկել ինչ-որ մի հաղորդաշար:
Կարեն Քոչարյանի պատասխանը կարելի է ընդունել որպես ցինիզմի դրսևորում կամ պարզապես հումոր: Հումորը` հումոր, բայց, կարծում ենք, ամեն ինչ այդքան անլրջացնելով` նախաձեռնողներն իրենք են անլուրջ մարդու տպավորություն թողնում, հատկապես, երբ անուն-ազգանունից առաջ գրվում է` «քաղտեխնոլոգ»:
Հարգելով քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի անձը, կուզենայինք հավատալ, որ Դաշնակցությունը նման քաղտեխնոլոգների կարիք չի ունենա հատկապես մի երկրում, որտեղ թե' քաղտեխնոլոգները, թե' քաղաքագետները իրենց մասնագիտական դիրքերը վաղուց զիջել են` զբաղվելով շոպլիկությամբ:
լուսանկարը` tert.am-ի