|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
«ԿանԱԶ»-ի կայազորային կլինիկական հոսպիտալում նոյեմբերի 2-ի կեսգիշերին ծեծի ենթարկված ու փախուստի դիմած չորս զինծառայողներից մեկի՝ Դավիթ Մարկոսյանի հայրը` Սամվել Մարկոսյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմել է կատարվածի մանրամասները եւ հայտարարել, որ չի լռելու: Ըստ նրա՝ զինվորներին ծեծի են ենթարկել հոսպիտալի պետ Սահակ Օհանյանը, ատամնատեխնիկ Արմեն Հովսեփյանը եւ հոգեբան Վաղինակ Հովհաննիսյանը:
«Ժողովուրդ»-ին հաջողվել է զրուցել նաեւ ծեծի ենթարկված Դավիթի հետ: Նա պատմել է, որ իր հետ փախուստի դիմած տղաները եղել են իր ընկերները` Ռազմիկը, Արոն եւ Արշակը. «Ես չգիտեմ, թե ինչից էր սկսվել կռիվը, ձայներ լսեցի կողքից, մտա սենյակ, տեսա՝ Ռազմիկին գցել են գետնին, ծեծում են: Սուտ ա, որ ասում են, թե ծեծել են խմելու համար: Նման բան չկա, քանի որ ոչ մի խմիչքի հետք չեն գտել: Բայց մեզ նենց ծեծեցին, որ ջարդեցինք դռներն ու փախանք: Ռազմիկն ընկել էր փողոցում, ահավոր վիճակ էր»: