Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արարատի մարզպետարանում չարաշահումների վերաբերյալ լրագրողները հարց ուղղեցին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանին:
«Բնականաբար, այդ գործի հետ կապված` ես ձեզ ոչինչ չեմ կարող ասել, որովհետև գործը քննում են իրավապահ մարմինները»,- պատասխանեց նա:
«Բայց տվյալ բաժնի վարիչը ազատության մեջ է, և կա կարծիք, որ գործը քնեցնում են»,- հետաքրքրվեցին լրագրողները: Արարատի մարզպետը պատասխանեց, որ տվյալ վարչության պետը կալանավորված է, և քանի որ գործը չի ավարտվել, չի կարող որևէ բան ասել:
Հիշեցնենք, որ հուլիսին Արարատի մարզպետարանի եւ Արտաշատի քաղաքապետարանի առանձին պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու վերաբերյալ քրեական գործ էր հարուցվել:
Ինչ վերաբերում է մարզպետի կադրային քաղաքականությանը, նա նշեց, որ մարզպետարանի այն աշխատակիցները, ովքեր պատրաստակամ են իրենց հնարավորություններն օգտագործել մարզի աշխատանքների համար, կմնան աշխատելու, իսկ նրանք, ովքեր չեն կարողանա աշխատել, կազատվեն աշխատանքից:
Արամայիս Գրիգորյանից հետաքրքրվեցինք նաև բարձր պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման ու գործազուրկների նպաստի մասին, ինչին Արարատի մարզպետը այսպես պատասխանեց. «Նպաստառուները կստանան իրենց նպաստը. եթե կան գործազուրկներ, նրանք կստանան իրենց նպաստը: Իսկ գործազուրկներին հնարավորության սահմաններում կօգնենք, որ աշխատանք գտնեն: Ինչ վերաբերում է աշխատավարձերին, խնդիրը, իրոք, լուրջ է, բայց երկրի նախագահն ու կառավարությունը տարեցտարի ավելի շատ ուշադրություն են դարձնում այդ խնդրին: Նաև նվազագույն աշխատավարձն է ցածր: Հուսով ենք, որ ժամանակի ընթացքում աշխատավարձի հետ կապված խնդիրները կլուծվեն, ու մեր քաղաքացիները կկարողանան պարկեշտ ապրել, վերջիվերջո, պետք է հաշվի առնել, որ երիտասարդ պետություն ենք»: