կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-26 10:44
Հասարակություն

Ժուչոկստան` Հայաստան

Ժուչոկստան` Հայաստան

«Հայկակնան ժամանակը» գրում է. «Երեկ մեր թղթակցի հետ տարօրինակ միջադեպ է տեղի ունեցել ՀՀ Ազգային ժողովում։ Աշխատակազմի անդամներից մեկի հետ «անմեղ», կենցաղային մակարդակի խոսակցության ժամանակ, մեր թղթակիցը նույնքան «անմեղ», կենցաղային կոնտեքստում տվել է ԱԺ փոխնախագահներից մեկի անունը։ Սա ցնցել է ԱԺ աշխատակազմում երկար տարիներ աշխատող զրուցակցին, նա սկսել է աչքով-ունքով հասկացնել, որ պետք չի խոսակցությունը շարունակել, որ իրենց լսում են և այլն։ Միջադեպի ողջ զավեշտն ու միաժամանակ ողբերգությունն այն է, որ խոսակցությունը ընթացել է «կանանց սենյակում» լվացվելու և հայելու առաջ հարդարվելուն զուգահեռ։

 

Այն, որ Ազգային ժողովում արդեն տևական ժամանակ է բոլորը «կեսբերան» են խոսում, բոլոր կարևոր հատվածներում անցնում համր հաղորդակցության, աչքով-ունքով և ձեռքերի շարժումներով միմյանց բան հասկացնելուն, հայտնի է բոլորին։ Այս շենքում օդի մեջ սավառնում է մի համոզմունք, որ բոլոր սենյակները դահլիճներն ու միջանցքները պատված են «ժուչոկներով», և այնտեղ գտնվողների յուրաքանչյուր խոսք ձայնագրվում է և հայտնվում համապատասխան մարմինների սեղաններին։ Որոշ ժամանակ առաջ ԱԺ-ում գործում էր ավանդույթ, երբ տարբեր մարդիկ իրենց կարևոր խոսակցությունները վարում էին բակում, ծառերի տակ։ Սակայն վերջին շրջանում ԱԺ բակում անգամ չեն հանդիպում «կոնսպիրատիվ» զրույցի բռնված անձինք։ Ու եթե սա մինչև երեկ տարակուսելի էր, ապա երեկվա միջադեպից հետո պարզ է. կասկածներ կան, որ «ժուչոկներ» են տեղադրվել նաև ծառերի վրա, նստարանների տակ և սյուների գլխին»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։