|
Փոխարժեքներ
06 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Գերմանիայի «Քրիստոնեադեմոկրատական» կուսակցությունը, որի ղեկավարն է երկրի կանցլեր Անգելա Մերկելը, հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կենտրոնում. հայտնում է РИА Новости-ն:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ կուսակցությունը, որպես նվիրատվություն, 690 հազար եվրո է ստացել BMW-ի բաժնետոմսերի մեծ մասի սեփականատեր Քվանդթ ընտանիքից: Նվիրատվությունը կատարվել է սեպտեմբերի 22-ին` Բունդեսթագի ընտրություններից հետո, որոնք շատ հաջող էին Մերկելի կուսակցության համար:
Այժմ Մերկելի հակառակորդները նրան կոռուպցիայի մեջ են մեղադրում` պնդելով, որ BMW-ից ստացված միջոցները, հնարավոր է, ազդում են կառավարության լոյալության վրա: