Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Հայաստան-Բուլղարիա խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում նշեց, որ այսօրվա խաղում ամենակարևորը հաշիվն էր:
«Երեկ ասացի, որ այսօր ամենակարևորը ինձ համար հաշիվն է լինելու: Առաջին խաղակեսում` բուլղարացիների ստացած կարմիր քարտը մեզ համար ավելի վատ հետևանք ունեցավ, քան լավ: Արազը վնասվախք ստացավ և փոխարինվեց, եթե նա մնար խաղում ավելի լավ կլիներ: Վնասվածքի լրջության մասին ոչինչ ասել չեմ կարող: Մեր եզրերը Սարկիսովը և Ղազարյան Գևորգը վատ խաղացին, այդ պատճառով վտանգը այդտեղից էր գալիս: Հանդերձարանում տղաներին ասացի, որ չթուլանան նրանց ստացած կարմիր քարտի հաշվին: Շնորհակալություն երկրպագուներին, նրանք միշտ օգնում են:
Ինչ վերաբերում է Յուրա Մովսիսյանին, ապա նրան տարածություն է պետք: Այդ պատճառով նա ընտրում էր ազատ տարածքներ: Ես տղաներին նախապես զգուշացրել էի, որ սադրանքների չգնան»,-ասել է Մինասյանը: