Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
«Կարևոր է հասկանալ, թե ինչ խնդիր ենք դրել մեր առաջ: Առաջին նախապայմանը կորիզի ձևավորումն է: Մենք պետք է լավ խաղ խաղանք, խաղաոճ ձևավորենք: Ինձ թվում է հաջողվեց: Սա դեռ թիմի պոտենցիալը չի: Լավ արդյունքը լավ խաղի արդյունքն է, պարզապես սկզբից փորձը չէր բավականացնում». Վարդան Մինասյան
- Գո՞հ եք վերջնական արդյունքից:
- Այս հարցին երկու կողմից կարելի է նայել: Վերցնենք` ինչ նախաձեռնել էինք, այո', բայց վերջին խաղը ցավալի հետք թողեց:
- Տրապատոնին ասում էր, որ կրկապատկերներն անհրաժեշտություն է համարվում, նաև Բերեզովսկու կարմիր քարտի մասին ի՞նչ կասեք:
- Ֆուտբոլն արագացել է, և մարդկային գործոնը չի բավականացնում: Կգա ժամանակ, որ դա էլ կմտցվի:
- Խաղի մասին Ձեր կարծիքը:
- Նախ կարող եմ ասել, թե ինչ էինք մտածել: Կազմի ընտրության հետ կապված` ես ունեմ 18 հոգի, որոնցից ընտրում եմ 11-ին: Ես այն մարզիչներից չեմ, որ հաղթող կազմը չեն փոխում: Դու պետք է պատրաստվես հակառակորդի ուժեղ և թույլ կողմերին: Պետք էր կիսապաշտպանությունն օգտագործել, խաղալ նրանց դեմ 2 հենակետայինով սխալ կլիներ: Հիմնական նպատակը` շեշտը դրել էինք կենտրոնի վրա: Ասացի, որ գոհ եմ իրենց կատարած աշխատանքից, և կարող են գլուխները բարձր պահել:
- 2014-ի աշխարհի առաջնության վիճակահանության մասին ի՞նչ կասեք:
- Խումբն ակնհայտորեն ավելի ուժեղ է, Մալթային չես համեմատի Անդորրայի հետ:
- Ի՞նչ առաջնություններ եք պլանավորում մինչև Աշխարհի առաջնության նախընտրականը:
- Կունենանք 4 ընկերական խաղ` մեկը` փետրվարի 8-ին կամ 9-ին, օգոստոսին և 2 խաղ էլ` մայիսին:
- Ձեր աչքի տակ ունե՞ք երիտասարդ ֆուտբոլիստներ, ովքեր կարող են հավաքականում հանդես գալ:
- Այո, կան, բայց շեշտը նաև դրվում է դրսում հանդես եկող ֆուտբոլիստների վրա, օրինակ` Ռոման Գրիգորյանի խաղին մենք հետևում ենք:
- ՀՖՖ նախագահն ասաց, որ հնարավոր է լքեք «Փյունիկը» և կենտրոնանաք միայն ազգային հավաքակաին վրա, նաև Բերեզովսկուն համարժեք փոխարինում ունե՞ք, թե՞ ոչ:
- Դեռ չենք խորհրդակցել: Դարպասապահի պրոբլեմը կա, ժամանակ է պետք, չենք կարող ինչ-որ մեկին վերցնել և ասել` խաղա:
- Բերեզովսկին մնո՞ւմ է:
- Ես անձամբ խոսել եմ նրա հետ, նա գնալու միտք չունի, պարզապես ուզում է ավելի լավ ակումբում խաղալ:
- Այսօր մեր թիմերում մեծ մասամբ լեգեոներ դարպասապահներ են, պե՞տք է վերահսկողություն մտցնել` գոնե տոկոսային հարաբերությամբ:
- Ես կողմ եմ ռադիկալ որոշման. դարպասապահը թիմի միակ տեղն է, որ, դարպասապահ խաղալով, պետք է աճել: Ես կողմ եմ, որ այդպիսի որոշում ընդունվի:
- Երիտասարդականը նոյեմբեր ամսին խաղ ունի, ինչպե՞ս է պատրաստվում Արսեն Պետրոսյանը:
- Երեկ Մ-17-ի հավաքականը հաղթեց, նախ` շնորհավորում եմ այդ կապակցությամբ: Արսենը լավ վիճակում է, «Փյունիկի» վերջին 2 խաղը բաց թողեց վնասվածքի պատճառով:
- Ո՞ւմ հետ կցանկանայիք խաղալ աշխարհի առաջնությունում և ի՞նչ կասեք Եվրո-ի մասին:
- Ռուսաստանը հաղթեց փորձի հաշվին, և ինձ համար ամենագեղեցիկը Հայաստանն է խաղում: Կուզենանք առաջին խաղը տանը սկսել Չեխիայի կամ Բուլղարիայի հետ: Քանի որ բոլորի հետ խաղալու ենք, և Հայաստանն էլ վստահություն է ներշնչում, կապ չունի, թող մի քիչ էլ իրենք մտածեն:
- Ամենալավ խաղը ո՞րն էր, և ի՞նչը կփոխեիք:
- 10 խաղերից չստացվեց Ռուսաստանի հետ խաղը, թիմը լավ մարզավիճակում չէր: Բեկումնային եղավ երևանյան` Սլովակիայի հետ խաղը:
- «Փյունիկը» չի գլխավորում մրցաշարային աղյուսակը, արդյոք դա կապվա՞ծ է նրա հետ, որ Դուք կենտրոնացել եք հավաքականի խաղի վրա:
- Մեր թիմի միջին տարիքը 15-16 տարեկանն է, սա «Փյունիկի» համար կայացման տարի է, երիտասարդ են, անկայունություն կա, սակայն ինձ խաղը գոհացնում է: «Ուլիսն» արժանի է չեմպիոնության, բոլորս պետք է միանշանակ շնորհավորենք: «Գանձասարը» նույնպես առաջընթաց ունի, մի քիչ վատ հանդես եկան «Միկան» և «Բանանցը»:
- Ներկայիս հավաքականը, կարելի է ենթադրել, ամենաուժե՞ղն է:
- Չէ, ամեն թիմում էլ եղել են առաջատարներ: Այն, ինչ կա հիմա, այդ պայմաններն առաջներում չկային, բնական է` այն ժամանակ մեր պետությունը նոր էր ձևավորվում:
- Նոր պայմանագրի առաջարկ ստացե՞լ եք դրսից:
-Գլխավորել ազգային հավաքականը մեծ պատասխանատվություն է, ես էլ արդեն նոր պայմանագիր եմ ստորագրել:
-Աշխարհի առաջնությունում կոնկրետ խնդիր դրվելո՞ւ է` ուղեգիր նվաճելու հետ կապված:
- Խնդիրներ դնողը ֆեդերացիան է, ես կասեմ իմ կարծիքը, և նա կդնի խնդիրը:
- Ըստ Ձեզ` կարո՞ղ է պայքարել:
- Այո, կարող է:
-Ի՞նչ է պետք անել, որ ակումբային ֆուտբոլը մոտենա ազգայինին իր խաղամակարդակով:
- Ակումբային ֆուտբոլում ներդրումներ են պետք, սա է հիմնական պատճառը: «Փյունիկի» տղաներից շատերը դրսում են խաղում, մի տեղ կորցնում ենք, բայց մի լավ տեղ էլ շահում:
-Ի՞նչ գործոնով զիջեց Հայաստանը Ռուսաստանին և Իռլանդիային, կա՞ խնդիր դեռևս:
- Խնդիր կա, մենք դեռ ճանապարհի կեսին ենք: Իռլանդիայի հետ առաջին խաղում մեզ փորձը չբավականացրեց: Խաղի որակով հաստատ չէինք զիջում:
Կուզենիայի խոսել մարզչական կազմի մասին, կար համակիր խումբ, բոլորիս համար կար մի նպատակ: Մեր կարծիքները երբեմն տարբերվում էին, բայց դա էլ էր դրական: Խաղից հետո ես տղաներին ասել եմ, որ իրենք լավ ֆուտբոլիստներ են, իրենց մարդկային որակները շատ բարձր մակարդակի վրա են և նրանց հետ հեշտ է աշխատել: Երբ մարդը հասկացող է և ընդունակ, հեշտ է խոսել ֆուտբոլի մասին: Մեր բախտը բերել է նրանց հարցում: Շնորհակալ եմ նրանց պրոֆեսիոնալիզմի համար: