|
Փոխարժեքներ
12 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլի՝ Դանիա –Հայաստան հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նշել է, որ վերջին երկու խաղերի արդյունքները պատահականություններ չէին. հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
«Հոգեբանությունը. Մալթայի դեմ տարած պարտությունից հետո ընկճվածություն կար, բայց մենք այսօր տեսանք այն հավաքականը, որին սովոր ենք տեսնել: Այս արդյունքը պատահականություն չէր: Խաղի հաշիվն ինձ համար անակնկալ էր, բայց խաղը՝ ոչ: Ես չեմ կենտրոնանում հաշվի վրա, ինձ համար կարեւորը ցուցադրած խաղն է եւ արդյունքը: Հենց սկզբից նման մարտավարություն էինք ընտրել: Պետք էր պաշտպանվել եւ հակագրոհների ժամանակ փորձել օգտագործել ազատ տարածությունները: Դժվարը հենց առաջին գոլն է, որը մենք արագ խփեցինք: Հայաստանը կպայքարի ցանկացած խաղում հաղթելու համար: Եթե հաղթենք յուրաքանչյուր խաղում, ապա կհասնենք ցանկալի արդյունքի: Հանդիպման լավագույն խաղացողին դուք ընտրեք, ես չեմ կարող ասել»,- ասել է մարզիչը: