կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-02 12:14
Հասարակություն

Երևանի քաղաքապետի խորհրդականը` Ստեփանակերտում

Երևանի քաղաքապետի խորհրդականը` Ստեփանակերտում

Երևանի քաղաքապետի խորհրդական Հրաչյա Մուրադյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ծրագրի իրականացման ընթացքին առնչվող հարցեր:

 

Երևանի քաղաքապետարանի կողմից Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության բաժնին է փոխանցվել 3 համակարգիչ, իսկ քաղաքապետարանի համակարգչային ցանցի բարելավման նպատակով, որպես նվեր, տրամադրվել է համակարգչային սերվեր՝ համապատասխան սարքավորումներով:

 

Հրաչյա Մուրադյանն ու Սուրեն Թամրազյանն այցելել են Ստեփանակերտի «Սանմաքրում» ՀՈԱԿ, ծանոթացել կազմակերպության աշխատանքի կազմակերպման սկզբունքներին: Քաղաքապետարանի կողմից կառույցին, որպես նվեր, համակարգիչ է տրամադրվել: Ոլորտների պատասխանատուները Ստեփանակերտի քաղաքապետին նաև զեկուցել են համագործակցության ծրագրի շրջանակում աշխատանքների ընթացքի, գրանցված արդյունքների և հետագա անելիքների վերաբերյալ:

 

Այցի ընթացքում պատվիրակության անդամները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել զոհված ազատամարտիկների հիշատակին: