|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Երկար ժամանակ է, ինչ խոսակցություններ են շրջանառվում, թե «Երազ իմ երկիր հայրենի» երգի խոսքերի հեղինակը ոչ թե Ռոբերտ Ամիրխանյանն է, այլ Աղասի Այվազյանը: Այսօր լրագրողների հետ զրույցում Աղասի Այվազյանի կինը` Գրետա Այվազյանը, մեկ անգամ եւս հավաստիացրեց, որ երգի բառերի հեղինակը Աղասի Այվազյանն է:
«Տարիներ առաջ ես հանդիպեցի Ռոբերտ Ամիրխանյանին: Նա ինձ հարցրեց` արդյոք ինչպե՞ս եք ապացուցելու այդ փաստը: Ես ասացի, որ դատարան եմ տալու: Նա ինձ ասաց` եթե տղամարդ լինեիք, Ձեր գլուխը կջարդեի»,- պատմեց տիկին Այվազյանը` հավելելով, թե չի կարծում, որ այն կոմպոզիտորն, ով մաքուր չէ իր արարքներում, լավ կոմպոզիտոր է: