կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-20 12:00
Հասարակություն

Կեղծ դեղի ներմուծումը մերժվել է

Կեղծ դեղի ներմուծումը մերժվել է

Դեղերի փորձագիտական կենտրոնի կողմից ՀՀ տարածք ներմուծվող դեղերի փորձաքննության ընթացքում կատարված նույնականացման արդյունքում պարզվել է, որ «Վիտաֆլեքս» ՍՊԸ-ի կողմից Վրաստանից ներմուծվող «Սանդոստատին» 0,1մգ/մլ  1մլ ներարկման լուծույթ N5 դեղը չի համապատասխանում գրանցման նմուշին, առկա է կեղծիքի կասկած: Այդ մասին տեղեկացվել է ՀՀ-ում դեղի գրանցման հավաստագրի իրավատիրոջը` «Նովարտիս Ֆարմա ԱԳ» (Շվեյցարիա) ընկերությանը, որն էլ  հաստատել է կեղծիքը:

 

Կեղծիքից զգուշանալու նպատակով Դեղերի փորձագիտական կենտրոնը ներկայացնում է կեղծ և օրիգինալ դեղերի համեմատական նկարագրերը։ Ներմուծվող կեղծ «Սանդոստատին»  0,1մգ/մլ,1մլ ներարկման լուծույթ N5-ի արտադրողն անհայտ է (այդ տողը բացակայում է), մինչդեռ ՀՀ-ում գրանցված դեղի տուփի վրա նշված է արտադրողի անունը և հասցեն։ Կեղծ դեղի եզրային կողի վրա ընկերության լոգոն հորիզոնական դիրքով է, իսկ ՀՀ-ում գրանցված դեղի մոտ՝ ուղղահայաց: Կեղծ դեղի պիտակի ծայրերը  սոսնձված չեն և առանձնանում են ամպուլայի ապակուց, մինչդեռ ՀՀ-ում գրանցված դեղի պիտակի ծայրերը հարթ սոսնձված են ամպուլայի ապակուն։ Կեղծված է նաև դեղի պիտանելիության ժամկետը, ներդիրներում գրառումները ուկրաիներեն են՝  տպագրված  սև տպատառերով, մինչդեռ դրանք պետք է լինեն կապույտ տպատառերով, հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզվով:

 

Դեղի կեղծիքը հայտնաբերվել է ներմուծման փորձաքննության ժամանակ, և ներմուծումը մերժվել է: