|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Աշխարհի ամենահին բնակավայրերից մեկում` Թուրքիայի Շանլըուրֆա քաղաքի մոտակայքում գտնվող Հառանի (պատմական Հայաստանի Խառան բնակավայրը) ավերակներում կատարվող պեղումների ժամանակ 9-րդ դարի դեղերի տուփ է հայտնաբերվել:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ժամանակավոր ցուցակում ընդգրկված հնավայրում հայտնաբերված տարայի վրա առկա է այսօրվա բժշկության խորհրդանիշ համարվող միմյանց փաթաթված 2 օձերի պատկերը:
Ensonhaber.com կայքի համաձայն` 9-րդ դարի տարան ցուցադրվելու է Թուրքիայի ամենամեծ թանգարանի կոչումն ունեցող` Շանլըուրֆայի (պատմական Եդեսիա) թանգարանային համալիրում, որտեղ գտնվում են Պորտասարից (Göbeklitepe) պեղված այլ պատմական նմուշներ:
Հնագետ Մեհմեդ Օնալը, որը զբաղվում է պեղումներով, նշեց, որ պեղումները որոշակի ընդմիջումներով շարունակվելու են դեռևս 70 տարի: