կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-05 10:15
Աշխարհ

Կոնգրեսի նախագահը հրաժարվել է Սիրիայի հարցը քննարկել ռուսական պատվիրակության հետ

Կոնգրեսի նախագահը հրաժարվել է Սիրիայի հարցը քննարկել ռուսական պատվիրակության հետ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Ջոն Բեյները մերժել է ռուսական պատվիրակության հետ հանդիպելու առաջարկությունը. հայտնում է РИА Новости-ն:

 

ՌԴ Դաշնային խորհրդի անդամներն ավելի վաղ առաջարկել էին ամերիկացի սենատորներին քննարկել Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը։

 

Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Հարրի Ռիդին դիմում էր ուղղել, որում նշվում էր, որ դեռևս չեն օգտագործվել բոլոր դիվանագիտական ճանապարհները՝ Սիրիայում իրավիճակի կարգավորման համար։