կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-02 13:53
Առանց Կատեգորիա

Փա­րի­սե­ցի­ու­թյուն

Փա­րի­սե­ցի­ու­թյուն

Պատ­րանք է և ինք­նա­խա­բե­ու­թյուն, երբ իշ­խող քա­ղա­քա­կան ուժն ու նրա վեր­նա­խա­վը պնդում են, թե Հա­յաս­տա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կան ու­ղեգ­ծի ընտ­րու­թյու­նը երկ­րի իշ­խա­նու­թյուն­նե­րի և, հատ­կա­պես, ժո­ղովր­դի խնդիրն է. վեր­ջինս է, իբր թե, որո­շե­լու` դե­պի ուր է թեք­վե­լու մեր ար­տա­քին քա­ղա­քա­կան կողմ­նո­րոշ­ման վեկ­տո­րը` Արև­մո՞ւտք, թե՞ Հյու­սիս: Ամե­նուր խո­սում են հան­րաք­վեի մա­սին: Եվ քա­ղա­քա­կան ու­ժերն են խո­սում հան­րաք­վեի մա­սին: Եվ իշ­խա­նու­թյունն է խո­սում հան­րաք­վեի մա­սին:

 

Բայց ոչ ոք չի խո­սում այն մա­սին, որ, տա­րա­բախ­տա­բար, վե­րոն­շյալ ընտ­րու­թյու­նը կա­տա­րե­լու է ո'չ թե իշ­խա­նու­թյու­նը, ո'չ թե ժո­ղո­վուր­դը. այդ ընտ­րու­թյու­նը, բո­լո­րիս փո­խա­րեն, կա­տա­րե­լու է մեր ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րը, որն իրե­նով փո­խա­րի­նում է թե' իշ­խա­նու­թյուն­նե­րին և թե' հան­րաք­վե­ն: Հե­տև­ա­բար, սեպ­տեմ­բե­րի 3-ի նա­խօ­րեի` իշ­խա­նա­կան վեր­նա­խա­վի սպա­սու­մը` ինչ կլի­նի այդ օրը Մոսկ­վա­յում, երբ նույն սե­ղա­նի շուրջ կնստեն ՌԴ նա­խա­գահ Վ. Պու­տինն ու ՀՀ նա­խա­գահ Ս. Սարգ­սյա­նը` քննար­կե­լով, ամե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, ԵՄ-ի հետ ասո­ցաց­ման հա­մա­ձայ­նա­գի­րը կնքել-չկնքե­լու հար­ցը, մի­ան­գա­մայն բնո­րոշ վի­ճակ է հա­յաս­տա­նյան իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար` երկ­րին վե­րա­բե­րող կա­րև­ո­րա­գույն խնդիր­նե­րի որո­շու­մը ակն­կա­լել դրսից, չսպա­սե­լով, թե ինչ կա­սի հան­րու­թյու­նը, ինչ կո­րո­շի ժո­ղո­վուր­դը: Ու­րեմն` ոչ մի­այն պատ­րանք ու ինք­նա­խա­բե­ու­թյուն, այ­լև սո­վո­րա­կան փա­րի­սե­ցի­ու­թյուն է` անընդ­հատ խո­սել ժո­ղովր­դի կար­ծի­քը հաշ­վի առ­նե­լու և հան­րաք­վեի մա­սին:

 

Լև­ոն ՍԱՐԳՍՅԱՆ