կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-08-30 09:47
Հասարակություն

Սահմանամերձ գոտու բնակիչները չանդամագրված զինվորներ են

Սահմանամերձ գոտու բնակիչները չանդամագրված զինվորներ են
«Հայ օգնության միություն» մարդասիրական կազմակերպության Դավթաշենի՝  ազատամարտիկ Էդիկ Մինասյանի անունը կրող մասնաճյուղն արդեն 6 տարի է, ինչ զբաղվում է Արցախում եւ Հայաստանի սահմանմերձ գյուղերում բարեգործական ծրագրերի իրականացմամբ: Տարբեր պետական եւ ոչ պետական կառույցների ֆինանսավորմամբ եւ նաեւ սեփական միջոցներով, Արցախի տարբեր բնակավայրեր սնունդ, հագուստ, դեղորայք եւ դասգրքեր մատակարարող կամավորական խմբի առաջնային նպատակն է նաեւ ազատագրված տարածքների բնակչությանը բարոյահոգեբանական աջակցություն ցույց տալը, նրանց` կենցաղային ծանր խմդիրներով հագեցած կյանքը փոքր-ինչ մեղմելն ու ցույց տալը, որ փաստել, որ նրանք անուշադրության մատնված չեն, կան բազում կամավորներ, ովքեր իրոք մտահոգված են այս բնակավայրերում կյանքի կենսամարկարդակի բարձրացմամբ:

 

 

Մասնաճյուղի ատենապետուհի Սուսաննա Թովմասյանի խոսքերով՝ այս շրջանների բնակիչները չանդամագրված զինվորներ են, իրենք էլ են պահում մեր ազատագրված տարածքները, եւ հարկավոր է օգնել նրանց այդ դժվարին գործում՝ անելով առավելագույնը:

 

Մասնաճյուղի անդամները պարբերաբար այցելություններ են կազմակերպում նաև Արցախի զորամասեր եւ զիվորների հետ հանդիպման ժամանակ ազգային երգերով եւ պարերով, հայ ազգի հերոսների մասին ֆիլմերի ցուցադրությամբ քաջալերում հայ զինվորին' արմատավորելով նրա մեջ հայրենիքի նկատմամբ զգոնություն ու պատասխանատվություն: