կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-08-27 14:41
Հասարակություն

ԳԱԱ-ն պատրաստվում է իր 70-ամյակին

ԳԱԱ-ն պատրաստվում է իր 70-ամյակին

2013թ. հոկտեմբերի 15-16-ին տեղի կունենան ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 70-ամյակին  նվիրված հանդիսավոր հոբելյանական միջոցառումներ: Հոկտեմբերի 15-ին Ալ. Սպենդիարովի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հանդիսավոր նիստ` նվիրված ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 70-ամյակին: Նույն օրը ՀՀ ԳԱԱ-ում կբացվի ՀՀ ԳԱԱ-ի ձեռքբերումներին նվիրված ցուցահանդես: Ակադեմիայի հոբելյանի առթիվ ՀՀ ղեկավարությունը կկազմակերպի հանդիսավոր ընդունելություն. հայտնում են ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնից:


Հոկտեմբերի 16-ին արտասահմանից ժամանած հյուրերը կայցելեն ՀՀ ԳԱԱ-ի ինստիտուտներ, որից հետո կլոր սեղանի շուրջ կքննարկեն ՀՀ ԳԱԱ-ի եւ արտերկրի ակադեմիաների և գիտական կենտրոնների միջեւ հնարավոր համագործակցությունը:

 

Հոբելյանական միջոցառումներին մասնակցելու են հրավիրված ավելի քան 20 երկրների գիտությունների ակադեմիաների եւ առաջատար գիտահետազոտական կենտրոնների պատվիրակություններ: