|
Փոխարժեքներ
30 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 448.71 |
| RUB | ⚊ | ₽ 4.9132 |
| GBP | ⚊ | £ 514.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.69 |
Վենեսուելացի կանայք տառապում են նոր տիպի հանցագործությունից. եթե նախկինում նրանց մտահոգում էր դրամապանակների եւ բջջային հեռախոսների ապահովությունը, ապա այժմ` նաեւ մազերի:
Վենեսուելական Սուլիա նահանգի առեւտրի կենտրոններում կանանց գեղեցիկ ու որակյալ մազերի համար իսկական որս է իրականացվում, ընդ որում` որսորդները նույնպես կանայք են. տեղեկացնում է РИА Новости-ն: Նրանք ակնթարթորեն հարձակվում են զոհի վրա ու կտրում նրա մազերը, որոնք հետագայում բարձր գներով վաճառում են վարսավիրանոցներում: Հաճախ հանցագործ կանայք, որոնց «պիրանիա» են արդեն անվանում, զենքով են իրենց ուզածին հասնում:
«Պիրանիաներին» պատասխանատվության ենթարկելը գործնականում անհնար է, քանի որ վենեսուելական օրենքներով մազերի գողությունը չի հետապնդվում, խոսք կարող է գնալ միայն սպառնալիքների, հոգեբանակն ճնշման, զենքի կիրառման մասին: