կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-24 14:52
Քաղաքական

Երկու արական սեռի մարդկանց ինչպիսի՞ շփումից պետք է գոյանա սերունդ, որ ապագայում ստանձնի սահմանների պաշտպանությունը. Գևորգ Պետրոսյան

Երկու արական սեռի մարդկանց ինչպիսի՞ շփումից պետք է գոյանա սերունդ, որ ապագայում ստանձնի սահմանների պաշտպանությունը. Գևորգ Պետրոսյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը չի բացառում, որ հնարավոր է մասնակցի ԼԳԲՏ համայնքի ֆորումի տապալման դեմ իրականացվելիք ակցիաներին։ Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ եթե մասնակցի, ոչ թե որպես պատգամավոր է մասնակցելու, այլ որպես հայ մարդ, հայ տղամարդ, որ սկզբունքորեն դեմ է, որ համասեռամոլությունը թափանցի ավանդական ընտանիք։

«Գիտեմ, որ այս ելույթիցս հետո շատերն են գրոհելու իմ ուղղությամբ, բայց դա ինձ չի վախեցնում: Եթե ինձ պետք է վախեցնի ավանդական ընտանիքի մասին խոսելը, ուրեմն ամոթ է, որ ես ընդհանրապես Հայաստանի պետական ապարատում տեղ ունենամ»,- ասաց Պետրոսյանը։

Նա նշեց, որ չի ասում՝ սպանեք: «Բռնության կոչ չեմ անում, ես ընդամենը դեմ եմ, որ այդ երևույթները թափանցեն հայկական ընտանիք ու մեր ուսումնական հաստատություններ։ Գտնում եմ, որ մեզ համար դա ազգային և պետական անվտանգության սպառնալիք է»,- ասաց պատգամավորը։

Պետրոսյանը նաև հայտնեց, որ այսօր ՀՀ-ում ծնելիությունը վատ ցուցանիշ է գրանցում, ժողովրդագրական իրավիճակը ևս վատն է։ Նրա խոսքով`ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների հանդեպ անձնապես ոչինչ չունի, բայց խնդիրը երկրի անվտանգությունն է, ու բանակը համալրելու կարիք կա:

«Պատերազմող երկիր ենք, շատ հետաքրքիր է` երկու արական սեռի մարդկանց ինչպիսի՞ շփումից պետք է գոյանա սերունդ, որն ապագայում ստանձնի սահմանների պաշտպանությունը։ Ձեզ հայտնի՞ է այսպիսի միջոց։ Ես անձամբ գիտեմ, որ նման միջոց հայտնի չէ», - հավելեց պատգամավորը։