|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը հարց ուղղեց Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի մասին: Պատգամավորը նշեց, որ եթե համապատասխան քայլեր չձեռնարկվեն, ապա Կարեն Ղազարյանը կկործանվի, քանի որ նա շատ ծանր վիճակում է: Պատգամավորը հարցրեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, արդյո՞ք կան խնդրի լուծման ուղիներ:
Արտակ Զեյնալյանը նշեց, որ Կարեն Ղազարյանը ոչ թե գերեվարված է, այլ` ձերբակալված, ինչը տարբեր իրավական ռեժիմ է ենթադրում:
«Կարեն Ղազարյանի ներկայացուցիչները ՄԻԵԴ են ներկայացրել գանգատ` պահանջելով հրատապ միջոց ձեռնարկել: Այժմ այդ գանգատը քննվում է: Բացի այդ ՀՀ կառավարությունը գործադրում է բոլոր հնարավոր գործիքները` դիվանագիտական, քաղաքական և հումանիտար, որպեսզի Կարեն Պետրոսյանի կյանքը երաշխավորվի: Մինույն ժամանակ ամեն ինչ արվում է` նրան վերադարձնելու համար»,- ասաց Արտակ Զեյնալյանը: