կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-07-18 16:00
Առանց Կատեգորիա

Վերսաչեի տունը` աճուրդում

Վերսաչեի տունը` աճուրդում

Իտալացի հանրահռչակ դիզայներ Ջաննի Վերսաչեի Մայամիի տունը կվաճառվի սեպտեմբերի 17-ին` աճուրդում, որը կանցկացվի հենց այդ տանը: Վերսաչեն այդ տունը գնել է 1992 թվականին եւ ծախսել եւս 33 միլիոն  դոլար` ավելացնելով մեկ մասնաշենք: 

 

Տունը գտնվում է Օուշեն Դրայվում: Այն գնահատվել է 125 միլիոն ԱՄՆ դոլար, սակայն մի քանի ամիս առաջ դրա գինը գրեթե կեսով իջել է:

 

Աճուրդի տան ղեկավար Ֆիշերը հայտնել է, որ սա դարի ամենաթանկ վաճառքն է: Տանը կա 10 ննջարան, 11 լոգասենյակ, 16 մետր երկարությամբ լողավազան, որը ոսկեպատ է: Պատերին իտալացի նկարիչների որմնանկարներ են. տեղեկացնում է Yahoo news–ը: