|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ կենդանիների էգերն ունակ են ընտրելու իրենց ապագա ձագերի սեռը. տեղեկացնում է telegraf.com.ua-ն:
Սան Դիեգոյի կենդանաբանական այգու` համարյա մեկ դարի ընթացքում հավաքված տվյալներն ուսումնասիրելով` գիտնականները հանգել են եզրակացության, որ երբ արուն եւ էգը առողջ են, էգը ձգտում է լույս աշխարհ բերել արու ձագեր, որոնք ժառանգում են ծնողների հատկանիշներ, դառնում ալֆա-արուներ եւ շարունակում առողջ գեները: Հակառակ դեպքում` էգը ծնում է իր նմանների, քանի որ թույլ արուն չի կարողանա մրցակցել ուժեղների հետ ու պահպանել ցեղատեսակը:
Դեռեւս հստակ չէ, թե ինչպես են էգերը կարգավորում ձագերի ծնունդը: