|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Սեւակ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ազգային ժողովում ուշագրավ իրավիճակի հանդիպեցի. ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հարցերի քննարկումն ավարտելուց հետո հայտարարեց՝ պատգամավորներին հրավիրում եմ նիստերի դահլիճ՝ քվեարկություն կազմակերպելու (արդեն սովորական բան է դարձել, որ պատգամավորները նիստերի դահլիճ են մտնում միայն քվեարկություն իրականացնելու համար, օրինագծերի քննարկումները նրանց հետաքրքիր չեն, կարեւորը կոճակ սեղմելու գործընթացն է): ԱԺ նախագահը, սակայն, չսպասեց, մինչեւ բոլոր պատգամավորները հավաքվեն, նոր քվեարկության դնի օրինագիծը. հավանաբար, կանոնակարգ-օրենքը թույլ չէր տալիս ձգձգել: Մեկ էլ տեսա 200 կմ/ժ. արագությամբ դեպի նիստերի դահլիճ վազող Հայկ Բաբուխանյանին: Երկու ոտքը չորս էր արել, ինչ է թե մի քվեարկություն բաց չթողնի:
Ո՞ր պատգամավորն իրեն թույլ կտա ՛՛փորն առած՛՛՝ վազել խորհրդարանի միջանցքներով մեկ, ինչ է, թե՝ բաց չթողնի շարքային մի օրինագծի քվեարկություն. միայն ու միայն մեկը, ում խորհրդարան բերել են հատուկ կողմ կոճակը վառ պահելու համար: Բաբուխանյանի խորհրդարանում լինելու միակ իմաստը հենց կոալիցիոն օրինագծերի պեչատումն է, ինչը կատարելու համար կարող էր արտերկրից էլ հասնել ու քվեարկել:
Այդպես վազելով՝ նա կողմ է քվեարկել 172 օրինագծի՝ հայտնվելով ամենաշատը կողմ քվեարկածների երկրորդ տասնյակում»:
© 2025 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։