|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենթուս»-ը, որը պատրաստ է հայ ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել 20 միլիոն եվրո:
Ինչպես հայտնում է Metro.co.uk-ը, Մխիթարյանին ձեռք բերելու համար «պայքարին» Թուրինի «Յուվենտուս»-ին միացել է նաև անգլիական «Լիվերպուլ»-ը: Աղբյուրի համաձայն անգլիական ակումբը պատրաստ է 21,5 միլիոն եվրո վճարել հայ ֆուտբոլիստի համար:
Հիշեցնենք, որ անգլիական ակումբը հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր դեռևս մինչ «Բորուսիա» տեղափոխվելը: