|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Բելիզում քանդել են մայաների խոշորագույն բուրգը` այդ տեղում ավտոճանապարհի շինարարության համար խիճ արդյունահանելու նպատակով. տեղեկացնում է Foxnews-ը:
2300-ամյա բուրգը գտնվել է մասնավոր տարածքում, սակայն Բելիզի օրենքներն իրենց պաշտպանության տակ են առնում բոլոր կառույցները, որոնք գոյություն են ունեցել իսպանացիների նվաճումից առաջ:
«Մենք արդեն չենք կարող վերադարձնել բուրգը: Ես սարսափած եմ եւ պարզապես ասելիք չունեմ»,- ասել է Բելիզի Հնագիտության ինստիտուտի մասնագետ Ջոն Մորիսը:
Բուրգը ոչնչացրած տեխնիկան պատկանել է D-Mar General Contracting and Development, Inc. շինարարական ընկերությանը, որի սեփականատեր Դենի Գրիջալվան 7newsbeilze կայքին ասել է, թե տեղյակ չէ, որ բուրգի տեղում խիճ է արդյունահանվելու: Նա խորհուրդ է տվել հարցերով դիմել նախագծի ղեկավարին, ով, իր հերթին, հրաժարվել է մեկնաբանություններից: