կարևոր
589 դիտում, 1 ժամ առաջ - 2025-09-23 23:28
Աշխարհ

Ռուսաստանը ռազմական գերտերություն է, սակայն այդ երկրի տնտեսությունն այժմ սարսափելի վիճակում է․ այն փլուզվում է․ Թրամփ

Ռուսաստանը ռազմական գերտերություն է, սակայն այդ երկրի տնտեսությունն այժմ սարսափելի վիճակում է․ այն փլուզվում է․ Թրամփ

Թրամփը Նյու Յորքում Զելենսկու հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է խոցեն ռուսական ինքնաթիռները, եթե դրանք խախտեն իրենց օդային տարածքը։

Անդրադառնալով հարցին, որ Հունգարիան ռուսական նավթ է գնում, Թրամփը նշել է, որ վարչապետ Օրբանը կդադարի ռուսական նավթ գնել, եթե ինքը խոսի նրա հետ։

«Ես անպայման կխոսեմ նրա հետ»,-հայտարարել է Թրամփը։

Լրագրողի հարցին՝ դեռ վստահո՞ւմ է Պուտինին, Թրամփը պատասխանել է, որ այդ հարցին կպատասխանի մոտ մեկ ամսից։

Նա նշել է, որ Ռուսաստանը ռազմական գերտերություն է, սակայն Ռուսաստանի տնտեսությունն այժմ սարսափելի վիճակում է, այն փլուզվում է։

Թրամփը՝ Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների մասին խոսելիս նշել է. «Դեռ վաղ է պատասխանել այդ հարցին»։