Փոխարժեքներ
22 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.85 |
EUR | ⚊ | € 450.23 |
RUB | ⚊ | ₽ 4.5938 |
GBP | ⚊ | £ 516.62 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
ՀՀԿ ԳՄ եւ Խորհրդի նիստերի ժամանակ, որը վարել է կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը, ամփոփվել են Երեւանի ավագանու ընտրությունները, քննարկվել է կառավարության նոր կազմը եւ այլ հարցեր: Նիստի ընթացքում որոշվել է կառավարության աշխատակազմի ղեկավարին նաեւ նախարարի ֆունկցիայով օժտել, ով էլ հիմնականում կհամակարգի կառավարության բարեփոխումները:
Այսպիսով` ֆինանսների նախարար Վաչե Գաբիելյանը կլինի կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար:
Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը կնշանակվի ֆինանսների նախարար:
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում ՀՀԿ-ն առաջադրել է Յուրի Վարդանյանի թեկնածությունը:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանին կփոխարինի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանը:
Տիգրան Դավթյանը կլինի Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի ներկայացուցիչը:
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը կշարունակի պաշտոնավարել, մնացած բոլոր նախարարները` նույնպես:
ՕԵԿ-ը կպահպանի իր պորտֆելները:
Մարզպետների հարցը չի քննարկվել: «Պետք է դանդաղ շտապել»,- լրագրողների հետ զրույցում նշեց Շարմազանովը: