Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումների շրջանակներում երեկ Արցախում կազմակերպվել են արիության դասեր, ինչպես հանրակրթական, այնպես էլ միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Արցախի մայր ԲՈՒՀ-ում ավանդաբար արիության դասը վարել են ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ու կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը:
ՊԲ հրամանատարը խոսել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման և Պաշտպանության բանակի օրվա առանձնահատուկ նշանակության մասին՝ նշելով, որ անհրաժեշտ է, որպեսզի ներկա ու հաջորդ սերունդները շարունակեն հավատարիմ մնալ այդ արժեքներին և ունենան կամք ու վճռականություն դրանց տեր կանգնելու համար:
Մովսես Հակոբյանը համալսարանականներին վստահեցրել է, որ Պաշտպանության բանակն այսօր ունի համապատասխան ներուժ Արցախի Հանրապետության պաշտպանությունը լիարժեք իրականացնելու համար` իհարկե, ապավինելով հասարակության յուրաքանչյուր անդամի, այդ թվում` նաև ուսանողության աջակցությանը:
Վերջում ՊԲ հրամանատարը համալսարանի ռեկտորին և գրադարանին հանձնել է բանակի մասին պատմող աշխատություններ: