Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Առավոտ» օրաթերթը գրում է. «Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Վոլոչկովայի հետ կապված քննադատությունների առնչությամբ հիշեցրել էր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի խորհուրդը իրեն, թե՝ ներվերդ պինդ պահիր, քննադատողների մի մասը քեզ է նախանձում, մյուս մասն էլ՝ Վոլոչկովային»:
«Առավոտը» քննադատողներից մեկից՝ «Բարև Երևան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե ինքը նրանցից ո՞ւմ է նախանձում՝ Տարոն Մարգարյանի՞ն, թե՞ Վոլոչկովային: Արմեն Մարտիրոսանը պատասխանեց. «Ես Տարոն Մարգարյանին, բնականաբար, չեմ կարող նախանձել, որովհետև ես, կներեք, բայց սիլիկոնե կրծքերի սիրահար չեմ: Ինչ վերաբերում է Վոլոչկովային նախանձելուն, դժվար թե ես Վոլոչկովային նախանձողների շարքում ևս գտնվեմ: Ես կարծում եմ՝ Հայաստանում բազմաթիվ են աստղերը և մշակութային գործիչները, որոնք տոնական միջոցառումների ժամանակ կարող են ներկայացնել մեր մշակույթը և էստրադային ժանրի ոլորտը: Այնպես որ՝ չեմ կարծում, որ այդ կարգի «աստղերի» կարիքը կա բերել Հայաստան»: