|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ՀԱԿ կուսակցությանը, նշեց, որ, իրենց միացած կուսակցություններից զատ, ՀԱԿ-ին անդամագրվել են նաև ավելի քան 2000 անկուսակցականներ:
Պատգամավորի խոսքով `մարդկային ռեսուրսների առումով ՀԱԿ-ն այսօր շատ ավելի հզոր է, քան երբևէ:
«ՀԱԿ-ը պատրաստ է մարտի, պատրաստ է ագրեսիվ ընտրարշավի» ,- անդրադառնալով ավագանու ընտրություններին` հայտարարեց նա: Զուրաբյանի խոսքով` իրենք ավագանու ընտրությունների ընթացքում ընտրակեղծիքների դեմ պայքարելու համար բանակցել են թե' ԲՀԿ-ի, թե' Դաշնակցության հետ, իսկ «Ժառանգության» հետ` ունեցել բանակցությունների 4 ռաունդ:
«Մի բան հաստատ է, մենք տեղամասերում փորձելու ենք միասնաբար պահել ժողովրդի ձայնը»,- նշեց նա և հավելեց, որ եթե իրենց հաջողվի ապահովել, որպեսզի ՀՀԿ-ն անգամ 40% քվե չհավաքի, կոալիցիա կկազմեն և քաղաքապետարանը կվերցնեն իշխանությունների ձեռքից:
Իսկ ընդհանրապես Տարոն Մարգարյանի ղեկավարած ներկայիս քաղաքապետարանը, ըստ Զուրաբյանի, մի քանի օլիգարխների շահերի սպասարկման գործիք է:
Բանախոսը խորհուրդ տվեց նաև զատել իրական ընդդիմությունը կեղծից: Իսկ վերջում հայտարարեց , որ ՀԱԿ-ը պատրաստվում է ապրիլի 30-ին համապետական հանրահավաք կազմակերպել Ազատության հրապարակում: