կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-02 13:50
Քաղաքական

Հրաժարականներն ընդամենը ընտրարշավի մեկնարկն են

Հրաժարականներն ընդամենը ընտրարշավի մեկնարկն են

Վերջին օրերին բարձրաստիճան ղեկավարների հրաժարականներն ու պաշտոնանկությունները ընդամենը վկայում են նախընտրական արշավի մեկնարկի մասին. այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը. «Իրականում ոչ ոք պաշտոնանկ չի արվել լուրջ խնդիրների պատճառով»:

 

Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի` առաջիկայում հրաժարական դիմում ներկայացնելու մասին: Պաշտոնից հրաժարվեցին նաեւ մի շարք պատգամավորներ եւ ոստիկանության բարձրաստիճան ղեկավարներ:

 

Իսկ ավելի շուտ պաշտոնից ազատվել էր ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:

 

Ս. Մինասյանի խոսքով, կադրային այս փոփոխությունները դեռ կշարունակվեն: