Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լեռնային Ղարաբաղ անվանումը հավանորեն մեր համաքաղաքացիներից շատերին ոչինչ չի ասի, սակայն այնտեղ 25 տարի առաջ ծնվեց ժողովրդական շարժում, ազատության եւ հույսի շարժում, որը հանգեցրեց նախկին ԽՍՀՄ-ի փլուզմանը. Le Huffington Post թերթում գրել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը (http://www.huffingtonpost.fr/francois-rochebloine/haut-karabagh-armenie_b_3021584.html):
Ըստ նրա` այդ պահից ի վեր Լեռնային Ղարաբաղը շատ բաների միջով է անցել` անկախության համար մղվող ծանրագույն պատերազմից, որը ձգվեց մինչեւ 1994-ը եւ հազարավոր մարդկանց կյանք խլեց, մինչեւ նոր պետության ստեղծումը, որն ավելի ժողովրդավարական է, քան նրա հարեւանները: Այնուհետեւ Ռոշբլուանն ընդգծում է, որ թեեւ ԼՂ-ն ազատություն ձեռք բերեց, սակայն ամբողջ տարածաշրջանին հարկավոր է խաղաղություն` հետագա զարգացման համար: Այդ նպատակով էլ ստեղծվել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որում Ֆրանսիան ԱՄՆ-ի եւ Ռուսատսնաի հետ համանախագահ է:
«Դա մեծ պատասխանատվություն է, քանի որ մենք գիտենք, որ տնտեսական եւ հումանտար զարգացման կայունությունն ու անվտանգությունն անհնար են, քանի դեռ տարածաշրջանում տիրում է անվստահությունը. երկխոսությունն առաջին պլան չի մղվի, իսկ ԼՂ-ում ժողովրդավարական շինարարությունը ոգեշնչման աղբյուր չի դառնա հարեւան ազգերի համար, որոնք նույնպես ձգտում են ազատության եւ համաձայն չեն ատելությամբ լեցուն հռետորության հետ:
Մինսկի խմբի աշխատանքներին աջակցելու, Ֆրանսիայի դիրքորոշումը հնչեցնելու եւ տարածաշրջանում ժողովրդավարության անցումային գործընթացին զարկ տալու նպատակով մենք` ֆրանսիական ամենատարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներս, որոշում ընդունեցինք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ բարեկամության շրջանակ ստեղծելու մասին: Այն բաց է բարի կամքի տեր բոլոր մարդկանց համար, այսինքն` բոլոր քաղաքական գործիչների, ովքեր համոզված են, որ միջազգային արդարության եւ տարածաշրջանային անվտանգության ամենալավ երաշխիքը ժողովուրդների ինքնորոշման անկապտելի իրավունքն է: Այդ ազնիվ գործում մենք միայնակ չենք, եւ մեր տեսակետն ավելի մեծ աջակցություն է ստանում:... Լիտվական խորհրդրանում Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության խմբի ստեղծումը (մենք ջերմորեն ողջունում ենք այդ նախաձեռնությունը) վկայում է այդ նոր ժողովրդավարության նկատմամբ միջազգային հանրության համակրանքի մասին:
... Մենք ցանկանում ենք վերջ տալ մեկուսացմանը, որում արդեն 22 տարի գտնվում է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, եւ դարձել նրան, այլ ազգերին հավասար, զարգացման տարածաշրջանային նախագծերի մաս: Մենք համոզված ենք, որ այդ նպատակներին հասնել անհնար է առանց երկխոսության, վստահության վերականգման, արդարության ու ժողովրդավարության արժեքների տարածման: Հուսանք, որ Ֆրանսիան Կովկասին խաղաղություն ու նոր հույս կբերի»,- գրել է Ռոշբլուանը: