Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ադրբեջանցի զինվորի մահվան հետ կապված հերթական սկանդալն է տեղի ունեցել Ադրբեջանի Իմիշլիի շրջանում: Ըստ Turan գործակալության` Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացրել է, թե ապրիլի 6-ի առավոտյան զորամիավորումներից մեկի զինվոր Էլման Իմանովը մահացել է իրեն կցված ինքնաձիգից արձակված կրակոցից, ընդ որում` չի հստակեցվել` ինքնասպա՞ն է եղել, թե՞ զենքի հետ անզգույշ վարվելու հետեւանք է:
Զինվորի դին հաջորդ օրը ցինկե դագաղով տեղափոխել են Իմիշլիի շրջանում գտնվող նրա հայենի գյուղը: Ուշագրավ է, որ դագաղը բերել են այն զորամասի զինվորները, որտեղ մահացածը ծառայում էր, այլ հարեւան զորամասի:
Գործակալությանը տեղի բնակիչները հայտնել են, որ ոստիկանությունը ամեն ինչ արել է, որ զինվորի հարազատները չբացեն դագաղը, սակայն դագաղն, այնուամենայնիվ, բացվել է եւ պարզվել է, որ զինվորը հրազենից արձակված կրակոցից չի մահացել, այլ խոր վերքից` հասցված դանակի միջոցով:
Ոստիկանությունը արգելել է դիակի լուսանկարումն ու տեսահանումը, այդ թվում` լրագրողներին:
Գործակալությունը նշում է, որ զինծառայողների մահվան պատճառների մասին ոչ ճիշտ տեղեկատվությունը արձանագրվել է բազմիցս: Հրամանատարներն այդպիսով փորձում կոծկել այն, որ զինվորները մահանում են համածառայակիցների բռնությունների հետեւանքով: