Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
2008 թ. մարտիմեկյան իրադարձությունների կապակցությամբ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը կընդգրկվի ԱԺ հաջորդ քառօրյայի օրակարգում: Այս մասին այսօր տեղեկացրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ի պատասխան ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցի:
Ավելի ուշ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Զուրաբյանը հայտարարեց, որ այսքան սպասել են, էլի կարող են սպասել՝ մինչեւ հաջորդ քառօրյան: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավարը վստահ է, որ իշխանություններն այլեւս չեն կարող խուսափել Մարտի 1-ը բացահայտելու հարցից: «Ոչ ոք մարտի 1-ի հանցագործությունը չի ներել և չի մոռանա՝ մինչև ոճրագրոծության հրաման տվողները չպատժվեն, և դրա վկայությունն է նաև ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հայտարարությունը»,- նշեց նա եւ հավելեց, որ Մարտի 1-ի հարցը երբեք օրակարգից դուրս չի գալու, եւ ՀԱԿ-ը եղել ու մինչև վերջ լինելու է հանցագործության բացահայտման պահանջատերը:
«Մի սանտիմենտր, մի միլիմետր չենք զիջելու այս դիրքից»,- վստահեցրեց պատգամավորը եւ նշեց, որ իշխանությունները 5 տարի զբաղված են եղել հանցագործության կոծկմամբ, եւ հիմա այն արտահայտությունները, թե իրենք էլ են շահագրգռված Մարտի 1-ի բացահայտմամբ, պետք է գործով ապացուցվի: